Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Պաշտօնական Անկարան առաջին արձագանքն է տւել հայ-թուրքական արձանագրութիւնների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերեալ Հայաստանի դիրքորոշմանը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը, խնդրին Բաքւում արձագանքել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը` հերթական անգամ իր խօսքում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը պայմանաւորելով ղարաբաղեան հակամարտութեան լուծմամբ:

Անդրադառնալով ցիւրիխեան արձանագրութիւնների մասին հնչեցւած հարցին` փոխնախարարն ասել է. «Դա նրանց գործն է: Միեւնոյնն է` այս տարիների ընթացքում նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորելու հարցում դժկամութիւն են ցուցաբերել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 1-ին հրաւիրած Ազգային անվտանգութեան խորհրդի նիստում յայտարարեց «Հայաuտանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին: